«Գրանդ ՕՍՏ» ռեստորան․ կերամիկական սալիկներով ձևավորում
Mane Tiles-ի սալիկներով ձևավորված սեղաններն ու պատերի նախշազարդ երեսպատումը լրացնում են «Գրանդ ՕՍՏ» ռեստորանի ինքնատիպ միջավայրը։
Նախագծում կերամիկան ներկայացված է տարբեր մշակումներով՝ նուրբ ռելիեֆներից ու ծաղկային զարդանախշերից մինչև ճարտարապետական պատկերներ և ռեստորանի տարբերանշանը։ Սեղանների անհատականացված ձևավորումը շարունակում է բրենդի ոճը, իսկ փայտի հետ համադրությունը տարածքին հաղորդում է ջերմություն ու ամբողջականություն։

