«Զեփյուռ» ռեստորան․ խճանկարային պաննո
Mane Tiles-ն իրականացրել է «Զեփյուռ» ռեստորանի բարային հատվածի պատի խճանկարային ձևավորումը։
Ոճավորված մարդկային կերպարներն ու հարուստ գունապնակը տարածքին հաղորդում են ջերմություն և աշխույժ տրամադրություն։ Խճանկարի մանր տարրերը միավորվում են ամբողջական հորինվածքում՝ ընդգծելով կերպարների դիմագծերն ու գունային մանրամասները։
Ինտերիերի փայտե հարդարանքի և մեղմ լուսավորության հետ ներդաշնակ համադրությամբ պաննոն ամբողջացնում է ռեստորանի մտերմիկ ու հյուրընկալ մթնոլորտը։