«Ապրիկոտ» հյուրանոց․ հատակի սալիկապատում և խճանկար
Mane Tiles-ն իրականացրել է Գյումրու «Ապրիկոտ» հյուրանոցի հատակի սալիկապատումն ու դեկորատիվ խճանկարի աշխատանքները։
Դասական զարդարվեստի ոգով կատարված խճանկարն ու սալիկապատման կանոնավոր պատկերը ներդաշնակորեն համադրվում են հյուրանոցի ճարտարապետական լուծումներին։ Փայտե դռների և աղյուսե կամարների հարևանությամբ այս ձևավորումն ընդգծում է ինտերիերի ազնվական շունչը՝ պահպանելով միջավայրի ջերմությունն ու հյուրընկալ բնույթը։